
Այսօր armlur.am-ին ահազանգած ՀՀ Վանաձորի բնակիչ Հովսեփ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել Վճռաբեկ դատարանում: Ինչպես armlur.am-ի հետ զրույցում նշեց նա .”Որդուս անօրինաբար ձերբալակալել են զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով: Ես պահանջում եմ այս հարցին տալ արդարացի լուծում և ազատ արձակեն տղայիս, այլապես ես պատասխանատու չեմ իմ քայլերի համար”: