
Ամերիկաբնակ Թոմաս Փարքինը, իր մահացած մոր կերպարն ընդունելով, կարողացել է ստանալ 115 000 դոլար գումար,-հայտնում է BBC -ին :Նյու Յորքի Բրուքլին թաղամասի, 51-ամյա բնակիչ Թոմաս Փարքինը 6 տարի շարունակ օգտագործել այս հնարքը ՝ կիրառելով տարբեր տեսակի շպարներ: Փարքինը, օգտագործելով այս հնարքը, տարեց կնոջ խնամակալ ներկայացած Միլտոն Ռիմոլոսի օգնությամբ, 6 տարի շարունակ ամեն ամիս ստացել է իր հանգուցյալ մոր թոշակը, որն ընդհանուր առմամբ կազմել է 115 հազ դոլար: