
Ֆրանսիական դատախազությունը նոր հետաքննություն է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոս Կանի դեմ ներկայացված ցուցմունքների հիման վրա, համաձայն դրանց Ստրոս Կանը նաեւ խմբակային բռնաբարության է մասնակցել: Հետաքննությունը սկիզբ է առել բելգիացի մարմնավաճառուհու ցուցմունքների հիման վրա: Ստրոս Կանը կտրականապես հերքել է տեղեկատվությունը: Նշենք, Դոմինիկ Ստրոս Կանը սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք է նախորոդ տարվա մայիսին հրաժարական էր ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: