Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն 2:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին: Խաղի սկզբում կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, սակայն 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ՊՍԺ-իպաշտպան Դավիդ Լուիսը: Քիչ անց Լիոնել Մեսսին եզրափակեց կատալոնացիների գրոհը՝ հավասարեցնելով հաշիվը:
Առաջին խաղակեսում Մարկո Վերատին խփեց նաև ՊՍԺ-ի երկրորդ գոլը, իսկ ընդմիջումից հետո թիմերն աչքի ընկան մեկական անգամ:
F խմբի մյուս խաղում ԱՊՕԷԼ-ն ու «Այաքս»-ը խփեցին մեկական գոլ:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
F խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:2
Դավիդ Լուիս, 10, Մարկո Վերատի, 26, Բլեզ Մատյուիդի, 54 – Լիոնել Մեսսի, 11, Նեյմար, 56
ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1
Գուստավո Մանդուկա, 31 (11մ.) – Լուկաս Անդերսեն, 28