Կուբայում հայազգի գործարարը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբայի դատարանը կաշառակերությոն համար 15 տարվա ազատազրկման է դատապարտել կանադական The Tokmakjian Group տրանսպորտային ընկերության նախագահ հայազգի Սու Թոքմաջյանին:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Կոուբայում ձերբակալվել են նաև The Tokmakjian Group-ի այլ ներկայացուցիչներ՝ Կլաուդիո Վետտերեն և Մարկո Պուխեն: Նրանք դատապարտվել են 12 տարվա ազատազրկման:

Մի շարք ձերբակալություններից հետո կանադական ընկերությունը հայտարարել է Կուբայում իր 100 մլն դոլար ակտիվների առգրավման մասին:

Ձերբակալվածները միջազգային առևտրային պալատի և Կանադայում Օնտարիո նահանգի Բարձրագույն դատարանի միջոցով Կուբային 200 մլն դոլարի հայցապահանջ են ներկայացրել, տեղեկացնում է  BBC-ին:




Լրահոս