Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակներում անցկացրած խաղերի քանակով: 34-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 143 հանդիպումների:
Այս ցուցանիշով Չավին շրջանցել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլին, ով 142 խաղ է անցկացրել, ինչպես նաև նույն ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգսին, ովքեր մասնակցել են 141-ական խաղերի: