«Իսլամական պետության» գրոհայինները սիրիական Հալեպ նահանգում գերի են վերցրել թուրքական բանակի 20 զինծառայողների, տեղեկացնում է РИА Новости-ին: Գերեվարված թուրք զինվորականները պահպանում էին Օսմանյան կայսրության նախկին ղեկավարներից Սուլեյման Շահի դամբարանը:
Օսման Առաջինի պապի դամբարանը գտնվում է Հալեպ քաղաքի մոտ գտնվող Ջաբեր ամրոցի հարևանությամբ: 1927թ.-ի պայմանագրի համաձայն, դամբարանը հանդիսանում է թուրքական տարածք, և այն պահպանում են թուրք զինվորականներ:
Դամբարանն «Իսլամական պետության» գրոհայինների հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Նա նշել էր, որ Թուրքիայի խորհրդարանից կառավարությունը Սիրիայում և Իրաքում զինուժի օգտագործման թույլտվություն է խնդրել: