
HelpAge International կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանիշային ցուցակը՝ հիմք ընդունելով այդ երկրներում տարեց մարդկանց կյանքի որակը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ցանկում առաջինը Նորվեգիան է:
Տարեց մարդկանց համար բարենպաստ երկրների հնգյակում են Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան:
Հայաստանն այդ ցանկում զբաղեցնում է 40-րդ տեղը, Բելառուսը՝ 64-րդ, Ռուսաստանը՝ 65-րդ:
96 երկրներից բաղկացած ցանկի վերջին տեղում Աֆղանստանն է: Հետազոտությունների տվյալներով, այստեղ տարեց մարդկանց համար կյանքի ամենածանր պայմաններն են:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, նշվում է Տարեցների միջազգային օրը: