
Armlur.am-ի էլեկտրոնային փոստը նույնպես հեղեղված է Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ամենատարբեր հրապարակումներով:
Քիչ առաջ Սյունիքի մարզպետարանից ստացված հաղորդագրությունում, որտեղ ներկայացված է նրա կենսագրությունը, կարմիր տառերով նշվում է, որ Լիսկայի համար այս տարին արգասաբեր է եղել ոչ միայն պաշտոնին վերատիրանալու, այլ նաև գիտական հորիզոններ նվաճելու առումով:
Վերջինս գիտական ատենախոսություն է պաշտպանել «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեմայով: Հուսանք, որ գոնե ատենախոսության (որն ամենայն հավանականությամբ մի քանի հարյուր էջից է բաղկացած) վերնագիրը Լիսկան կհիշի: