Ազգային ժողովի նիստի մեկնարկն այսօր թեժ ստասվեց: Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ «քառյակ»-ը նիստ է եղել և առաջարկեց անցկացնել խորհրդակցություն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ երկու օր առաջ հենց հանրապետականն է նման բան նախաձեռնել, բայց ընթացք չի տրվել:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե այս օրենքը նպատակի ունի փաստաթղթով աշխատանք ապահովել և զարմացավ, որ ընդդիմադիրները դեմ են:
Գ. Սահակյանը տեղեկացրեց, որ օրենքն արդեն շրջանառության մեջ է դրվել և 13:30 խմբակցությունների ղեկավարներին ներկայացուցիչներին հրավիրեց իր մոտ խորհրդակցության: Այժմ խորհրդարանում ընդմիջում է: