
Շուրջ 250 ոստիկաններ դուրս են եկել Փարիզի Հաղթանակի կամար՝ բողոքելու այն բանի դեմ, որ իրենց գործընկերոջը մեղադրում են կրկնահանցագործին կանխամտածված սպանելու մեջ։ Ընդ որում` նրանք չեն բացառում, որ կարող են շարժվել Ելիսեյան դաշտերի ուղղությամբ:Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ոստիկանների մասնակցությամբ բողոքի ակցիաները տեղի են ունենում արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ` ի զորակցություն փարիզյան աղքատ Աուազի-լե-Սեկ թաղամասում ծառայող իրենց գործընկերոջ, ով ոստիկանների հետ փոձում էր ձերբակալել 11 անգամ դատապարտված կրկնահանցագործի: Ոստիկանի խոսքերով` չարագործն իր վրա ատրճանակ էր ուղղել, եւ ինքը ստիպված էր եղել կրակել նրա վրա: