
Բոննի համալսարանի ուսանող հնագետները պատահմամբ հին հռոմեական տաճար են գտել,- տեղեկացնում է The Local -ը: Մի խումբ ուսանողներ, համալսարանի բակում դասի ժամանակ հայտնաբերել են կասկածելի կառույց:
Պեղումները տեւել են ավելի քան մեկ ամիս, իսկ հիմա արդեն, գիտնականները տեղեկացնում են, որ հայտնաբերված կառույցը մոտ 2000 տարվա հնություն ունի: Փաստորեն Բոննի համալսարանի տարածքը նախկինում հին քաղաքակրթույան օջախներից մեկն է եղել: