
Ճապոնական Օնտակե հրաբխի շրջանում ժայթքման պատճառով դադարեցված փրկարարական աշխատանքները չորեքշաբթի վերսկսվել են: Այս պահին արդեն հայտնաբերվել է 48 մարդու դիակ:
Մասնագետների համար անսպասելի դարձած Օնտակե հրաբխի ժայթքումը սկսվել է անցած շաբաթ օրը: Այն ուղեկցվում է թունավոր գազերի և շիկացած մոխրի արտանետումներով: Լեռի լանջերին այդ պահին գտնվում էին մի քանի հարյուր զբոսաշրջիկներ և լեռնագնացներ: Նրանցից շատերին հաջողվել է ցած իջնել, սակայն բացի զոհվածներից, ևս 70 մարդ տուժել են թունավոր գազերից ու հրաբխային մոխրից, տեղեկացնում է itar-tass-ը: