
Այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքն արդեն դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել առևտրականների շրջանում: Ինչպես արդեն հայտնել էինք, այս օրենքի դեմ խոսեց նաև հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը.«Բերեք սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, պրծցնենք»:
Ելույթից հետո, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք իր ելույթով դեմ է արտահայտվում իշխանության կարծիքին, Սարոյանը պատասխանեց, որ ինքն իշխանություն, ընդդիմություն չգիտի, ինքը ժողովրդի համար է ասում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում