Հայաստանի հանրապետական կուսակցությունը ձայներ ստանալու համար դիմում է ամենատարբեր մեթոդների: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչներին իշխանությունները խոստացել են ազատ արձակել մաքսանենգության համար դատապարտված Արտակ Պետրոսյանին, եթե այդ գյուղում ՀՀԿ-ն ստանա ձայների գերակշիռ մեծամասնությունը: Նման մի խոստում էլ տվել են Արտենի գյուղի բնակիչներին: Այստեղ էլ խոստացել են ազատ արձակել Խոսրովի անտառի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության գործով դատապարտված Վահրամ Խաչատրյանին՝ կրկին նույն պայմանով: Իսկ ՀՀԿ-ականները շարունակում են հերքել, թե քրեական տարրերն իրենց համար չեն աշխատում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ