
ՌԴ Դաշնային խորհուրդը հոկտեմբերի 1-ին վավերացրել է պայմանագիրը Եվրասիականն տնտեսական միության մասին: Այդ որոշումը պատգամավորները կայացրել են միաձայն՝ դրան կողմ են քվեարկել նիստին մասնակցող 140 խորհրդարանականներ, տեղեկացնում է ИТАР ТАСС-ը:
«Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն է», – հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալությունն է հայտնել պատգամավորներին՝ աջակցության համար:
Միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ.-ի մայիսի 29-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից:
Նախատեսվում է, որ Ղազախստանը ԵՏՄ պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին:
Պայմանագրում ասվում է, որ Միությունը բաց է ցանկացած պետության համար, որը կիսում է իր նպատակներն ու սկզբունքները՝ անդամ-պետությունների կողմից համաձայնեցված պայմաններով:
Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից: