ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել քառյակի պահանջով հրավիրված արտահերթ քննարկումը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:
Նիստից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ որոշել են Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել հարցը և փորձել լուծումներ գնտել:
«Մինչ ժամը 16:30-ը՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամը, Կառավարության ներկայացուցիչները պետք է գան Ազգային ժողով, որպեսզի քննարկենք օրենքը և փորձենք լուծումներ տալ: Մեր դիրքորոշումներն, ընդհանուր առմամբ, կհստակեցնենք, իսկ հետագան աշխատանքային կարգավորման խնդիր է։
Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգություն, ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր և պետք է լուծել»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը: