
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ Լուսինե Մարգարյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնին: Ազատման պատճառները պարզել չհաջողվեց:
Նշենք, որ ՀՔԾ մամլո նախկին քատուղար Միքայել Ահարոնյանը ևս այսպես անհասկանալի պատճառներով ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Թե ինչպես է ստացվում, որ մամլո քարտուղարները այսքան հաճախ են ազատվում զբաղեցրած պաշտոնից, և ինչու մոտ մեկ ամիս առաջ նշանակված Լուսինե Մարգարյանը նույնպես այսօր որոշեց հեռանալ, վերջինս չցանկացավ մեկնաբանել: