Եվտուշենկովը կարող է թաքնվել և ոչնչացնել ապացույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքային դատարանn իր պաշտոնական կայքում հրապարակել է ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի տակ պահելու որոշումը:

Փաստաթղթում ասվում է, որ դատարանը տնային կալանքի մասին որոշում կայացնելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ Եվտուշենկովը մեղադրվում է մի հանցագործության մեջ, որի համար նախատեսվում է երեք տարուց ավել ժամկետով ազատազրկում: Ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է թաքնվել նախաքննության և դատական մարմիններից, շարունակել զբաղվել հանցավոր գործունեությամբ, սպառնալ դատական գործի մասնակիցներին և ոչնչացնել գործի ապացույցները:

«Եվտուշենկովը, ունենալով զգալի նյութական և ֆինանսական ռեսուրսներ, կարող է օգտագործել դրանք նախաքննության և դատական մարմիններից թաքնվելու, ինչպես նաև վկաների վրա ճնշում գործադրելու նպատակով», – ասվում է որոշման մեջ:




Լրահոս