ԼԻՍԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է ԱՆՎԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ՝ հայտարարելով. «Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսում»: Այս հայտարարությունից հետո նա հեռացել է դահլիճից, որին հետեւել են մնացածը: Երեկ փորձեցինք Խաչատրյանից պարզել այս լուրը, սակայն հեռախոսազանգին մի երիտասարդ պատասխանեց՝ Սերոժ ներկայանալով, եւ ասաց, որ Խաչատրյանը շատ զբաղված է:




Լրահոս