ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանը շատ մտահոգ դեմքով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ինչ-որ բան է բացատրում: Ինչպես երեւում է, Վ. Բաղդասարյանը Բ. Բեգլարյանի պատմությունից զարմացած է:

 

 

ՀԱՐՑ. Համատիրության անդամ ենք: Դճգոհ լինելով մատուցվող ծառայություններից՝ ցանկանում ենք դուրս գալ համատիրությունից: Ո՞ւմ դիմել եւ ի՞նչ է պետք դրա համար:

Ռիտա Կարապետյան (41 տարեկան, կենսաֆիզիկոս, Սայաթ-Նովա 18)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Սայաթ-Նովա պողոտայի թիվ 18 շենքի սեփականատերերն իրենց շենքի կառավարման մարմին են ընտրել «Կենտրոն» համատիրությունը, իսկ համատիրության կազմից դուրս գալը իրականացվում է համաձայն համատիրությունների մասին ՀՀ օրենքի:
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
7.3. Նախագահը համատիրության անդամությունից դուրս գալու դիմումն ստանալու, ինչպես նաեւ համատիրության անդամի՝ ֆիզիկական անձի մահվան կամ նրան անգործունակ կամ մահացած ճանաչելու կամ համատիրության անդամ իրավաբանական անձի լուծարման կամ համատիրության անդամի կողմից համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին տեղեկատվությունը ստանալու հաջորդ օրվա ընթացքում անդամի անդամակցության մասին գրանցում է կատարում համատիրության անդամակցության գրանցամատյանում։ Անձի անդամությունը դադարում է գրանցամատյանում գրառում կատարելու պահից։
7.4. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մահացած ճանաչված ֆիզիկական անձի անդամությունը դադարած է համարվում այդ մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրվանից։
7.5. Շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցրած անձի անդամությունը դադարեցված է համարվում սեփականության իրավունքը դադարելու հաջորդ օրվանից։
7.6. Համատիրության անդամությունից դուրս եկած, ինչպես նաեւ շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու պատճառով համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորռւթյունների համար պարտավորություն է կրում իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափով։

Կենտրոնի թաղապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ բնակիչներից ամեն ամիս հավաքագրվող միջոցների 70-ից 80 տոկոսը հատկացվում է համատիրության անդամների աշխատավարձի ֆոնդին եւ միայն 20-ից 30 տոկոս մնացյալ միջոցներով են իրականացվում համատիրության ուղղակի պարտավորությունները: Ցավոք, այս ինստիտուտը բացարձակապես հեղինակազրկված է եւ այլեւս չի վայելում բնակիչների վստահությունը:

 

 
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ սոցիալական ծրագրեր է մշակում ԿԳՆ-ն՝ սահմանամերձ գյուղերի ուսանողներին աջակցելու համար:

Նարինե Հակոբյան (38 տարեկան, քաղաքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կառավարության առաջարկությամբ եւ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում է նաեւ սոցիալական աջակցության ծրագիր՝ վերջին շրջանում գնդակոծության ենթարկված սահմանամերձ համայնքների ուսանողների համար: Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում է կիրառել մինչեւ 30 տոկոս ուսման վարձի զեղչ, իսկ արդեն 2-րդ կուրսից սկսած զեղչը կպահպանվի, եթե տվյալ ուսանողը ապահովի բուհերի կողմից սահմանված միջին որակակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը:

Կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013թ. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրենց միջոցների հաշվին իրականացվել է 12163 ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցում, այդ թվում՝ սոցիալապես անապահով ուսանողների: Սակայն եթե ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը չի հետաձգվում մինչեւ համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը, անկախ բարձր առաջադիմությունից, այդ ուսանողը կարող է կանգնել լուրջ խնդրի առջեւ՝ ընդհուպ մինչեւ բուհից հեռացում: Այս դեպքում սահմանամերձ գյուղի ուսանողները եւս պետք է հաղթահարեն մի շարք արգելքներ, որպեսզի կարողանան օգտվել հատկացվելիք արտոնություններից: Իսկ թե արդյոք այդ արտոնությունները կհատկացվեն, եւ երբվանից՝ պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս