Armenian text to speach

Հանրայինին տրվող 700 միլիոնը պետք է տալ սահմանապահ համայնքներին. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այսօրվա իրավիճակում տեղին չէ ընդունել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները, որոնց համաձայն Հանրային հեռուստաընկերությունում գովազդ չպիտի լինի: «Եթե ընդունենք, պետբյուջեից յոթ հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսավորելու ենք Հանրային ՀԸ, իսկ այսօրվա պայմաններում կարելի է  այդ օրենքը չընդունել ու այն ուղղել սահմանապահ համայնքներին: Կառավարությունը, զգացվում է, որ այդ թեմայով խնդիրներ ունի ու ֆինանսական խնդիրներ է տեսնում արտոնություններ տալու: Այս իրավիճակում յոթ հարյուր միլիոն կտրել ու ուղարկել հեռուստաընկերություն ու այդ բեռը վերցնել բյուջեի վրա, անթույլատրելի է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պատասխանեց, որ սա քննարկելու թեմա է: «Քննարկման ընթացքում, ըստ էության, մենք որոշակի ճիշտ պատասխանի կգանք, բայց մեկը մյուսի հետ չկապենք, թե գործադիրը ներկայացնելու է սահմանապահների միտված ծրագիր կամ օրենսդրական փաթեթ, ֆինանսավորման համապատասխան տեղը կգտնի», – ընդգծեց նա:

Նշենք, որ խորհրդարանում այսօր ներկայացվում է Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ-ի գործունեության հաշվետվությունը:




Լրահոս