ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նույն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ծեծի… բայց մենք հստակ հրահանգ ունենք, որ չի կարելի»:

Ռուբեն Հայրապետյան «Առավոտ»

Փաստորեն, մինչ այսօր մեր երկրում ով ում ծեծել է, հրահանգ է ունեցել: Դատելով Ռուբեն Հայրապետյանի խոսքերից՝ կարելի է ասել, որ վերջերս, երբ Արմավիրի մարզում առաջադրված թեկնածուներից Մերուժան Մխոյանը ծեծի ենթարկվեց, դա կազմակերպված էր հենց ՀՀԿ-ի կողմից: Ավելին, քրեական տարրերը հատուկ հրահանգ ունեին՝ ծեծել թեկնածուին, որպեսզի ՄԱՊ-ի Ալիկը առանց որեւէ խոչընդոտի մտնի խորհրդարան: Հետաքրքիր է, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին ծեծելու հրահանգ չի տրվում, վախենո՞ւմ են: Թերեւս արժե վախենալ, չէ՞ որ Հայրապետյան-Փաշինյան հեռակա բանավեճն ավարտվեց հօգուտ Փաշինյանի:




Լրահոս