«Հեսա մի քանի տարի հետո Հայաստանում շատ քիչ քանակությամբ եզդիներ ու ոչխար կմնա»:
Եզդի ժողովուրդը հարգում ու հավատում է իր առաջնորդին, բայց զարմանալի է, որ նման հայտարարությունը դեռեւս հունից չի հանել Հայաստանում բնակվող այս ազգության մի քանի տասնյակ հազար ներկայացուցիչներին: Համաձայնեք, որ ավելի կոպիտ կերպով դժվար կլիներ վերջիններիս ինքնասիրությունը վիրավորել: Ստացվում է, որ Ազիզ Թամոյանն ասում է եզդի, հասկանում է ոչխար, ավելին, հեռուն է գնում եւ կանխատեսում անում, թե ոչխարների արտահանման կտրուկ աճը հանգեցնելու է նաեւ իր հայրենակիցների արտագաղթին: Այսպիսով՝ Սաշիկ Սարգսյանը, ոչխարի արտահանման բիզնեսը ձեռքն առնելով, խաթարեց նաեւ եզդի ժողովրդի անդորրը: