Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից)` ափից մոտ 5մ հեռավորության վրա տեսնում է տղամարդու անշարժ մարմին:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատի խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնվ. 1975թ, Երևան քաղաքի բնակիչ) դին: