Այս պահին մեծ թվով առևտրականները կրկին հավաքվել են ԱԺ` Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: Նրանք կրկին բողոքում են այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ:
Հիշեցնենք, որ նրանք մի քանի օր է, ինչ ցույցեր են անցկացնում, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն էլ փորձում են այդ խնդրին օրենսդրական լուծում տալ: