Սպանել է ծեր կնոջը՝ նրա մեջ սատանայի տեսնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոդարում 30-ամյա կինը սպանել է 76-ամյա թոշակառուի:

Քննչական մարմնի տվյալներով՝ կասկածյալը բնակվել է մասնավոր տանը իր կենակցի և նրա տատիկի հետ: Սեպտեմբերի 30-ի գիշերը կինն արթնացրել է կենակցին և հայտնել նրան տարեց կնոջ սպանության մասին, որի մեջ նա տեսել է սատանայի:

Ներքևի հարկ իջնելով և տատիկի սենյակ մտնելով՝ տղամարդը հայտնաբերել է նրան հատակին պառկած՝ պարանոցի հատվածում դանակահարության հետքերով: Նա գնացել է հարևանների տուն, որպեսզի շտապօգնություն և ոստիկանություն կանչի: Վերադառնալով՝ տղամարդը հայտնաբերել է, որ իր հետ բնակվող կինը տատիկին ևս մեկ դանակի հարված է հասցրել:

Այժմ կինը բուժհիմնարկում է, նրա հոգեկան առողջության հետ կապված կասկածները փարատելու նպատակով կանցկացվի փորձաքննություն:




Լրահոս