ՀՀԿ-Ն ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները կամ գոնե նման հակասության առկայությունը կուսակցությունների «միջին եւ ստորին» շերտերում ակնհայտ է: Պետք չէ լինել մասնագետ՝ հասկանալու համար, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միմյանց դեմ տեղեկատվական պատերազմ են մղում, որը գնալով ստանում է ավելի ու ավելի սուր բնույթ՝ ծաղրանկարներով, սարկազմով լի գրառումներով, ինչպես նաեւ բավական մեծ թվով տեսահոլովակներով, որոնք, «չգիտես որտեղից», հայտնվում են «Յութուբ»-ում, ապա բուռն քննարկումների առարկա դառնում սոցիալական ցանցերում:  
Վերջին օրերին, ամենայն հավանականությամբ կուսակցապետերի ուղղակի ցուցումով, բացահատ դարձած սեւ PR-ը դադարեցվել է՝ ստանալով ավելի «գաղափարական» բնույթ: Նման հակասության վերջին դրսեւորումներից մեկն էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետեւյալ գրառումն է. «ԲՀԿ եւ ՀՅԴ երեսուն պատգամավորների ստորագրությամբ միասնական շտաբը դիմել է ՍԴ՝ վիճարկելու Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականությունը: Ստորեւ բերված հղումով կարող եք ծանոթանալ, թե ինչպես են մեկ տարի առաջ քվեարկել ԲՀԿ պատգամավորները նույն ԸՕ օգտին: Հուսանք, որ նոր խորհրդարանում հայտնված պատգամավորները գոնե իրենց համահեղինակած եւ դրական քվեարկությամբ ընդունված օրենքների սահմանադրականության վրա այլեւս չեն կասկածի: http://parliament.am/register.php?do=bulletin&ID=4443»:
Ներկայացնում ենք գրառման տակ թողնված օգտատերերի մեկնաբանությունները: Ազատություն Ազատունության կեղծանվամբ օգտատերը գրում է. «Վիճարկում են, թող վիճարկեն, մեկ ա սահմանադրական դատարանը ՀՀԿ ջեբում դրած ա», իսկ Զորիկ Գալստյանն ավելացնում է. «Ամեն ամեն մարդ ունի իր սխալն ուղղելու իրավունք, հո մենակ Գեղամյանը կամ Դալլաքյանը չպիտի՞ օգտվեն էդ իրավունքից»: «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ գրում է. «Ախր այ Արմեն ջան, ԲՀԿ-ն ինչ գիտեր, որ մի օր Քոչարյանի միասնական շտաբը այլ բան էր պահանջելուՃՃ, բայց խնդալուն այն էր, որ Ժառանգությանը հիմա մեղադրում են նրա մեջ, որ իրանց PR ակցիային չենք միանումՃՃՃ»:
Հ.Գ. Իրականում այնպիսի տպավորություն է, որ գոնե վիրտուալ աշխարհում՝ «Ֆեյսբուք»-ում, իշխանական կոալիցիան վաղուց արդեն չկա: Անգամ դժվար է ասել՝ եղել է, թե ոչ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս