ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորում»-ը ստորագրահավաք է կազմակերպում` համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Օրերս ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: «Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին` վե՛րջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,-yerkir.am-ին ասել է  ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրություններն արտասահմանյան համարներից են ուղարկվում: Նաեւ փակ համարներից զանգեր են կատարում եւ սպառնում:




Լրահոս