Հարկավոր է լկտի պատգամավորներին կարգի հրավիրել. վարչապետը՝ Արամ Մանուկյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանի ամբիոնից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին:

«Չափի մեջ խոսենք… Օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգների եւ հայհոյում են այս կամ այն քաղաքացու կամ երկրի ղեկավարին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել»,-հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը  հայտարարել էր. «Ինձ դուր է գալիս ժողովրդի այն հատվածը, որն ասում է Սերժի տիրոջ մերն էլ, Միշիկինն էլ, Սաշիկինն էլ»:




Լրահոս