Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմերջյանի ողջ ելույթը վերաբերում էր Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքին: Սեմերջյանը Հայաստանը համեմատեց երեխայի հետ, որին կարող է փրկել միայն Հայ ազգային կոնգրեսը: Նա Վանոյի հայրենակիցներին կոչ արեց. «Դուք, ունենալով Վանոյի պես հանճարեղ գրող, պահելով այս սահմանները, իրավունք չունեք թողնել, որ երեխան կործանվի, փրկե՛ք երեխային, ափսոս է երեխան»:
Ապրիլի 25-ին էլ Նոյեմբերյանում «Ժառանգության» նախընտրական հանդիպման ժամանակ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում մեջբերեց Վ. Սիրադեղյանի այն միտքը, որ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է: Իսկ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում (կենտրոնը՝ Նոյեմբերյան) մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վարուժան Բաբաջանյանի նախընտրական կարգախոսն էլ Սիրադեղյանի պատմվածքներից մեկի վերնագիրն է` «Մեր տանը տնվոր չլինենք»: Փաստորեն, Նոյեմբերյանում թեկնածուները Վանոյից մեջբերումներ են կատարում, ինչպես Սուրբ գրքից:
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՎԱՆՈՅԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ