
Գաղտնի ծառայության թողտվության պատճառով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերելակում է հայտնվել երեք դատվածություն ունեցող տղամարդու հետ, ով զինված է եղել ատրճանակով. հայտնում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, երբ պետության ղեկավարն այցելել է Ատլանտայի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոն: Այդ հիմնարկի պահակազորում աշխատել է մի մարդ, ով երեք անգամ դատվել է հարձակումների համար:
Տղամարդու պահվածքը տարօրինակ է թվացել թիկնապահներին, քանի որ վերջինս սկսել է լուսանկարել նախագահին իր հեռախոսով և չի ենթարկվել այն դադարեցնելու հրամանին:
Երբ ամերիկացուն հեռացրել են աշխատանքից, նա հանձնել է իր մոտի զենքը: Միայն այդ ժամանակ են Գաղտնի ծառայության աշխատակիցները պարզել, որ տղամարդը զինված է եղել: Ստուգման արդյունքում պարզվել է նաև տղամարդու հանցագործ անցյալը: