ՎՐԵԺ Է ԼՈՒԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեհաստանում 45-ամյա տղամարդը մնացել է առանց ատամների ատամնաբույժին այցելելուց հետո»,-հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը: Նշվում է, որ Մարեկ Օլշեւսկին դիմել է ատամնաբույժի, որը եղել է նրա նախկին սիրեցյալը: Կինը բարկացած է եղել, որ իր սիրելին հեռացել է այլ կնոջ մոտ: Նա չափից դուրս մեծ չափաբաժնով ցավազրկող է ներարկել տղամարդուն, փակել դուռը ներսից եւ հանել նրա բոլոր ատամները: «Ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, որովհետեւ երբ արթնացա, զգացի, որ ատամներս չկան, իսկ ծնոտս կախված էր: Ես բժշկին չվստահելու խնդիր չունեի»,-ասել է Օլշեւսկին: Նշվում է, որ տղամարդը կորցրել է նաեւ նոր ընկերուհուն, քանի որ նա չի ցանկացել անատամ ընկեր ունենալ: Ատամնաբույժ կինը կկանգնի դատարանի առաջ, նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում:




Լրահոս