Հզոր հեղինակություն Ալ Կապոնեի առեղծվածն ու ԱՄՆ-ի ճակատագրի վրա նրա թողած ազդեցությունը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գանգստեր, հանցախմբի պարագլուխ Ալ Կապոնեն ժամանակին փոխել է Ամերիկայի ճակատագիրը: Եվ դա ոչ միայն երկրի քրեական կյանքում, այլև Ամերիկայի ճակատագիրն ընդհանրապես: Հիշեցնենք 1920-ականների քրեական այս հեղինակության կյանքը:

Ալ Կապոնեի համառոտ կենսագրությունը

Ավագ Ալը ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին Նեապոլում` վարսահարդար Գաբրիել Կապոնեի և նրա կնոջ` Թերեզայի ընտանիքում: Ալն ընտանիքի 4-րդ երեխան էր: Կապոնեի հայրը Նեապոլում ապրել չէր ցանկանում, այդ ժամանակ էլ նա ընտանիքի հետ մեկնեց Ամերիկա, ինչպես վարվում էին շատերն այդ ժամանակահատվածում: Նրանք բնակություն հաստատեցին Նյու-Յորքի Բրուքլինյան թաղամասում: Սակայն Գաբրիելի ամերիկյան երազանքը կոտրվեց հենց այն ժամանակ, երբ նա հասկացավ, թե ինչ արժե կյանքն այդ երկրում:

1342936946_5

Կապոնեի ընտանիքը ծայրաստիճան աղքատության մեջ էր ապրում. հազիվ ծայրը ծայրին էին հասցնում: Արդեն 6-րդ դասարանում Կապոնեն անցավ աշխատանքի տեղի գինետանը` որպես բեռնող: Սակայն աշխատանքի դիմաց չնչին գումարներ էր ստանում, իսկ երիտասարդ ապագա գանգստերը ցանկանում էր շատ արագ առյուծի բաժին իրենով անել: Նրան փողոցային հեղինակությունները մեծ սիրով «աշխատանքի ընդունեցին» երիտասարդական բանդայում: Իր զորեղ կազմվածքի շնորհիվ Ալ Կապոնեն իրեն հպարտ էր զգում մանր փողոցային բանդաների անդամների հետ բախումների ժամանակ: Իրենց բանդային հետևում էին ավագ հեղինակությունները, ովքեր նույնպես բավականին երիտասարդ էին: Տղաներն ընդամենը 14-15 տարեկան էին: Նրանք էլ իրենց հերթին ենթարկվում էին իրենցից տարիքով մեծ հեղինակություններին: Եվ այս քարկապի ծայրին ամեն բան առնչվում էր քրեական հզոր հեղինակությունների հետ, ովքեր այդ ժամանակահատվածում փող էին շորթում ամեն տեղից:

                                        987e4c0e90a5433fcfaab87f89cd2ebe

Բանդայի ամենաերիտասարդ ճյուղը, որում էլ գտնվում էր Կապոնեն, զբաղվում էր գողությամբ, ավազակային հարձակումներով, հաճախ, անգամ, սպանություններով: Քրեորեն ձեռք բերված եկամտի 30%-ը երիտասարդները հանձնում էին ավագներին, նրանք էլ իրենց հերթին ավելի բարձր գտնվողներին` իրենց մոտ պահելով որոշակի տոկոսներ: Վերջիվերջո անչափահասների բանդայի կողմից վաստակած յուրաքանչյուր քրեական դոլարից 10%-ն անցնում էր հանցավոր ընտանիքին, որոնց հովանու ներքո գտնվում էին տղաները:

Չափահաս դառնալու տարիքում Ալ Կապոնեին նկատեց բանդայի պարագլուխը, ով ղեկավարում էր Նյու- Յորքում գտնվող հանցավոր ընտանիքին` Ֆրենկ Այալեին և նրա տղաներին: Ֆրենկը, ըստ երևույթին, փնտրում էր ճարպկորեն և անսահման ստել կարողացող մեկին իր բարերից մեկում աշխատելու համար: Դա այն բարերից մեկն էր, որտեղ հավաքվում էին ամենասարսափելի հանցագործները, և որտեղ չէին այցելում գործարարներ, քրեական հեղինակություններ: Սա այն վայրերից մեկն էր, որոնք նախատեսված են հատուկ խուլիգանների համար: Մարդիկ, ովքեր հավաքվում էին այստեղ, խմում էին, մարմնավաճառների էին վարձում, ծեծ ու ջարդ հրահրում: Գրեթե ամեն օր այստեղ սպանություն էր տեղի ունենում: Հանցագործները հարբելով մորթում էին, սպանում իրար:

cap

Ֆրենկ Այալեի աչքի տակ Ալ Կապոնեն էր: Նրանում անկոտրուն ուժ էր զգացվում: Եվ ոչ միայն ֆիզիկական, այլև ենթագիտակցորեն ստեղծված ինչ-որ ուժ: Ֆրենկն առաջարկեց Կապոնեին զբաղեցնել բարի ղեկավարի պաշտոնը: Կապոնեն համաձայնվեց:

Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում այցելուները դադարեցին «դեբոշներ» սարքել: Ալ Կապոնեն խիստ պատժում էր մեղավորներին: Նա «դեբոշ» սարքողների դեմքը «ծեծված մսագունդ» էր դարձնում: Նրան սկսեցին հարգել, և հենց այդ ժամանակ էլ նա ձեռք բերեց «Մեծն Ալ» անունը:

Քրեական բոսսը

1921  թվականին Ֆրենկ Այալեին այցելության է գալիս ընկերը Չիկագոյից` ևս քրեական աշխարհից, Չիկագոյի մաֆիայի բոսսերից մեկը` Ջոննի Տորրիոն: Նա Չիկագոյի քրեական ընտանիքներից մեկի հետ լուրջ խնդիրներ ուներ: Տորրիոյին անհրաժեշտ էր մեկը, ով կկարողանար Չիկագոյում հանցագործի և անօրինականություններ քարոզողի անուն հանել, ումից կվախենային ոչ միայն տեղի բնակիչներն, այլև Տորրիոյի խմբի թշնամիները: Ֆրենկը խորհուրդ տվեց վերցնել Ալ Կապոնեին: Այսպիսով, «Մեծն Ալը» ճանապարհ ընկավ Չիկագո` իր նոր ղեկավարի` Տորրիոյի հետ:

Չիկագոյում Ալ Կապոնեն իրեն շատ ավելի լավ դրսևորեց, քան կցանկանար Ջոննին: Նա տապալեց Տորրիոյի թշնամիներին և մրցակիցներին, կտրեց նրանց ձեռքերը, ովքեր փորձում էին հարձակվել իրենց վրա: Չիկագո ժամանելուց հետո 3 ամսվա ընթացքում Կապոնեի մասին խոսում էին այնպես, ինչպես կխոսեին անհայտ ծագմամբ սարսափելի հրեշի մասին:

                        capone3

Ալ Կապոնեից վախենում էին: Տորրիոն շատ փոշմանեց, որ կապեց իր դրածոյի ձեռքերը: Կանգնեցնել Մեծն Ալին նա չկարողացավ: Նա խոսում էր Ալի հետ, սակայն` ապարդյուն: Ալ Կապոնեն արդեն զգում էր իր հեղինակություն լինելը` ստեղծված ուրիշի արյան և դժբախտության հաշվին: Նրան հաճույք էր պատճառում այն, որ իրենից վախենում են: Նա անգամ մարմնավաճառներին չէր շրջանցում:

Կապոնեից վախենում էին անգամ Տորրիոյի բանդայի անդամները: Այդ պատճառով էլ ինքը` Տորրիոն, չէր կարողանում թուլացնել Կապոնեին: Իսկ երբ Տորրիոն ընկավ հիվանդանոց` հրազենային վիրավորումով, իր բոլոր գործերը փոխանցեց Մեծն Ալին: Վերջինս էլ հանցավոր խումբը վերցրեց իր տիրապետության տակ: Իրեն չլսողներին խստորեն պատժում էր, մինչև անգամ` դաժանորեն սպանում: Դրա հետևանքով նրան շատերն էին ցանկանում սպանել, սակայն չէին համարձակվում մոտենալ:

Ջոննի Տորրիոյի կազդուրմանն ընդառաջ Ալ Կապոնեն արդեն ամբողջությամբ իշխանություն էր ձեռք բերել բանդայի նկատմամբ: Նա ուղիղ առաջարկում է Տորրիոյին կա՛մ փամփուշտը ճակատին, կա՛մ գնացքի տոմս: Ջոննին, հոգնելով Ալ Կապոնեի ստեղծած անկառավարելի վիճակից, հեռանում է բանդայից` վերցնելով իր ներդրած 100 հազար դոլարը, ապա Նյու-Յորքում դառնում է Լաքի Լուչանոյի խորհրդականը:

Չիկագոյի քրեական աշխարհի թագավորը

Ալ Կապոնեն լցվում է իր իշխանությամբ: Նա իր տիրապետության տակ է վերցնում բազում եկամտաբեր կետեր: «Չոր օրենքի» ժամանակաշրջանում Կապոնեն դառնում է միլիոնատեր: Սպիրտի անօրինական շրջանառությունը Կապոնեն տարածում է ողջ Չիկագոյում:

Այլ քրեական հեղինակություններ ամեն կերպ փորձում էին սպանել Ալ Կապոնեին: Սակայն, մշտապես անարդյունք: Բայց ահա նրա տղաները, առանց բացառության, անվրեպ կրակոցներ էին արձակում:

x_0925bb84

5 տարի անց` Տորրիոյի մեկնումից հետո, Ալ Կապոնեն վերջապես հաստատվում է քրեական աշխարհի պարագլխի դերում: Սակայն նրա գահակալումը երկարատև կյանք չի ունենում: Արդեն վաղուց նախագահը հրապարակայնորեն Ալ Կապոնեին կնքել էր` որպես համար առաջին թշնամի:  Հատուկ կոմիտե էր ստեղծվել, որը պետք է Ալ Կապոնեին բանտ նստեցներ: Նրա խղճի վրա բազմաթիվ մահեր կային: Սակայն դրանցից որևէ մեկն ապացուցել հնարավոր չէր: Այդ պատճառով էլ քննությունն այլ ուղղությամբ էր ընթանում: Պարզվել էր, որ Ալ Կապոնեն թաքցնում էր իր կայսրության եկամուտները: Հենց դրա ուղղությամբ էլ հետաքննությունն ընթացավ:

                                         Аль Капоне (слева) по дороге в тюрьму в 1931 году

Ալ Կապոնեն ձերբակալվեց 1931 թվականին: Դրանից ուղիղ 10 տարի առաջ նա մտավ Չիկագոյի քրեական աշխարհ: Ալ Կապոնեն դատապարտվեց 11 տարվա ազատազրկման, 50 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև բռնագանձվեց ողջ ունեցվածքը: Բայց այստեղ ևս խորամանկ մաֆիան առաջ անցավ իշխանությունից: Դատավճռից մի քանի շաբաթ առաջ Ալ Կապոնեի բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները գրանցվեցին հորինված մարդկանց անուններով: Այդ պատճառով էլ Ամերիկան ստիպված էր բավարարվել միայն ամենավտանգավոր հանցագործի ազատազրկմամբ:

Ալ Կապոնեի վերջը

9f1ff611b5cb1fc3b5d47e69e65f7a72

5 տարի պատիժը կրելուց հետո նախկին արյունալի հանցագործի մոտ հայտնաբերվեց հին սիֆիլիս հիվանդությունը: Սրանից բացի նախկին հեղինակության հոգեկանը ևս խախտված էր: Կյանքի հետ ոչ համատեղելի այս հիվանդությունների առկայության պարագայում 1939-ին նա ազատ է արձակվում: Չիկագոյի իշխանությունն իրենց ձեռքն էին վերցրել Ալ Կապոնեի նախկին «ենթակաները»: Նրանք, իհարկե, երբեմն-երբեմն այցելում էին իրենց տիրոջը, սակայն դա միայն պարտք էր, որ պետք է իրականացներ մաֆիայի յուրաքանչյուր անդամ: 1947  թվականի հունվարի 25 -ին Ալ Կապոնեն մահացավ` գլխուղեղի արյան զեղման հետևանքով:

1311255615_1311058116_98

Մեծն Ալի մտքերից

Գնդակը շատ բան կարող է փոխել մարդու գլխում, նույնիսկ եթե այն հետույքին է անցել:

Ես երեք տասնյակ իմ գլխակերներից կտամ մի մարդու համար, ով կկարողանա հարցերը խոսելով լուծել:

Բարի խոսքով և ատրճանակով ավելի շատ բանի կարելի է հասնել, քանի միայն մեկ բարի խոսքով:

Ոչ մի անձնական բան, սա պարզապես բիզնես է:

Քո կողմից արված ցանկացած բան հենց քեզ էլ վերադարձվելու է:

Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր:

Թշնամուդ սպանելուց առաջ կերակրիր և խնամիր նրան:

Հիմա եմ հասկանում` ինչու են վագրերն ուտում իրենց ձագերին:

Հնարավո՞ր է արդոք ներել թշնամուն. Աստված կների: Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:

Չարժե ատել թշնամուն. էմոցիաները խանգարում են մտածել:




Լրահոս