ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես քսան օր առաջ խնամքի տրամադրման դիմում եմ ներկայացրել, որ գան, իմ տնային պայմանները տեսնեն, բայց դեռ չկան: Խնդրում եմ ասել, թե սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի աշխատողը խնամքի տրամադրման դիմում ստանալուց հետո ինչ ժամկետում է կատարում տնային այցելություն:

Կարինե Իսահակյան, 45 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի աշխատողը հաճախորդի դիմումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում կատարում է տնային այցելություն նրա ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ
 կապերի եւ լրատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, նշված չէ, թե այցելություններից հետո ինչ չափորոշիչներ են գործում եւ ինչից ելնելով են խնամքի տրամադրման դիմումը բավարարում կամ մերժում: Նշված չէ նաեւ, թե ինչ ասել է խնամքի տրամադրում… Այսինքն՝ դրա կարիքն ունեցող քաղաքացուն պետական միջոցներով խնամակա՞լ է տրամադրվում, թե՞ նրա կարիքավորության աստիճանը հաշվի առնելով` գումար է հատկացվում:




Լրահոս