«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին ուրախ է, որ իր գոլը՝ խփված «Մանչեստեր սիթի»-ի դարպասը, կմնա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:
«Այս գոլը պատմություն դարձավ: Այն կարևոր է, ավելի շուտ, ակումբի համար: Ես գոհ եմ մեր ցուցադրած խաղից: Եկել էինք այստեղ բաց ֆուտբոլ ցուցադրելու և անցկացրինք «Ռոմա»-ի լավագույն խաղերից մեկը եվրագավաթների խաղարկության շրջանակներում:
Հպարտ եմ, որ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն եմ: Բայց ես չեմ պատրաստվում կանգ առնել: Պետք է շարունակեմ աշխատել: Չեմ զգում, որ 38 տարեկան եմ»,-նշել է նա: