Արագածոտնի մարզպետին պաշտոնից հանելու մտադրություն կա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա: Թեպետ Սահակյան եղբայրները Սերժ Սարգսյանի սիրելիներն են եւ ամեն անգամ վտանգը հարթում են նրան դիմելով, բայց քաղաքական շրջանակներում խոսում են, որ էլ տեղ չկա: Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին` վարչապետի վերահսկողական ծառայությունը, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել: Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-Հարավ ծրագրի մասին, անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները եւ հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս