Armenian text to speach

Սյունիքի նորանշանակ մարզպետն իր հանքը ոչ ոքի չի տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանը
հիմնավորումներ ունի, որ Դուք ձեր առանձնատան վերեւի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, եւ, երբ վերջինս կանչին արձագանքելով, ետ է գնացել, սառնասրտորեն սպանել եք նրան: Դուք ե՞ք սպանել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, ոչ էլ քննիչ. եղա՞վ»:

Մեր մյուս հարցին, թե տեղեկություններ կան, որ դուք հանք եք նվիրել ու դրա դիմաց են ձեզ նշանակել մարզպետ, ճի՞շտ են: «Բայց ես կարո՞ղ է Էներգետիկայի նախարար եմ»,-տարակուսել է նա: Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանեց. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս