«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը երեկ ի պատասխան «Ժամանակ»-ի հարցին` ե՞րբ է հնարավոր, որ Հայաստանում իջնեն բանկային տոկոսադրույքները, քանի որ բիզնեսը չի կարողանում զարգանալ դրանց բարձր լինելու պատճառով, ասաց. «Ձեր հարցի պատասխանը մեր խնայողությունների գնի մեջ է: Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողությունները ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ որ այս խնդիրը կլուծենք, այդ ժամանակ էլ բանկերը կկարողանան ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրել»:
Արձագանքելով մեր հիշեցմանը, թե նաեւ դրսից են էժան վարկեր գալիս, հավելեց. «Երբ որ գումարվում է մեր երկրի ռիսկը, այն տոկոսներն են, որ կան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: