Հանրապետության հրապարակում տուժածներին այցելել են պետական այրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոնում, որտեղ տեղափոխել են այսօր Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ բռնկված հրդեհից տուժածներին: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի խոսքերով տուժածների թիվը դեռ պարզ չէ, նրանք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, նրանց մի մասին տեղափոխում են էրեբունի բժշկական կենտրոն: Այրվածքաբանական կենտրոնում են գտնվում վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: ՀՀ նախագահը ժամանել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։




Լրահոս