
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց ինքը` Սահակյանը, ու հավելեց, որ դա ուղղակի «պոռթկում» էր: ԱԺ նախագահից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքեց. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ: Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»,- ասաց Սահակյանը:
Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա. «Ի՞նչ խնդիր, ճիշտ խոսելու համար խնդիրնե՞ր են ունենում»,- ասել էր գեներալը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: