
Դալասում գրանցվել է Էբոլի տենդի առաջին դեպքն ԱՄՆ-ում:
Տեխասի հոսպիտալի ներկայացուցիչները հայտարարել են, թե հիվանդը, որի անունը չի հրապարակվում, տեղափոխվել է ինֆեկցիոն մեկուսարան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Էբոլայի՝ ավելի քան 3 հազար զոհի մասին Արևմտյան Աֆրիկայում, հիմնականում՝ Լիբերիայում:
Աֆրիկյան մայրցամաքում ամենամեծ երկիրը հանդիսացող Նիգերիայում գրանցվել է հիվանդացության 19 դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Էբոլայի բռնկումն անվանել է «գլոբալ անվտանգության սպառնալիք»: Միացյալ Նահանգները մտադիր են մոտ երեք հազար զինծառայող ուղարկել Լիբերիա՝ համաճարակի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու նպատակով: