Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան 1 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած և երրորդ երկիր տեղափոխված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան:
Նրան օդանավակայանում դիմավորել են հարազատները:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր հակառակորդի հետ սահմանից այն կողմ, իսկ այս տարվա օգոստոսի 26-ին նրան Բաքվից տեղափոխել էին Ժնև, որտեղից էլ՝ երրորդ երկիր (այն գաղտնի էր պահվում):