Սևանում փակ են բոլոր խանութները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Սևանի հայտնում է armlur.am-ի թղթակիցը, այնտեղ բոլոր խանութները փակ են. մանր և միջին բիզնեսով զբաղվող սևանցիները միացել են երևանցիների ու գյումրեցիների՝ ավելի վաղ սկսած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարին: Նրանք անգամ սպառնում են փակել ճանապարհը:

Հիշեցնենք, որ մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները մի քանի օր է, ինչ ցույցեր են անցկացնում, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն էլ փորձում են այդ խնդրին օրենսդրական լուծում տալ:

Բողոքի ակցիայի անցկացման վայրում է նաև Սևան քաղաքի ոստիկանության պետի տեղակալ Լյովա Առաքելյանը: armlur.am-ի թղթակիցը փորձեց խոսել նրա հետ, բայց՝ ապարդյուն: Հարցին, թե ինչու է նա այնտեղ, Առաքելյանը պատասխանեց, որ պարզապես եկել է դիտելու:

sevan

sevan2

sevan3

sevan4

sevan5

sevan6

sevan7




Լրահոս