
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում չորեքշաբթի օրը անհայտ անձը կրակ էր բացել փողոցում: Կրակոցներից երեք մարդ է վիրավորվել. տեղեկացնում է ТАСС-ը:
Այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Բոլոր երեք վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները գնահատում են նրանց վիճակը որպես ծանր:
Դրդապատճառները, որոնցով ղեկավարվել է կրակողը, դեռևս անհայտ են: Այն մասին, որ նրան ձերբակալել են, նույնպես դեռևս չի հաղորդվում: