Այսօր հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի» դեմ բողոքի ալիք բարձրացրած Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի առևտրակաները մինչև հոկտեմբերի 5-ը վերջնաժամկետ են ներկայացրել` խստագույնս պահանջելով բավարարել իրենց պայմանները ու դրանով միանալով Երևանի և Գյումրիի բողոքող վաճառականերին: Սևան քաղաքի խանութներն այսօր փակ կմնան, սակայն եթե վաղվանից սկսեն աշխատել, ապա սա բոլորովին էլ չի նշանակի, թե խանութպանները համակերպվել և ընդունել են Կառավարության պարտադրած անհեթեթ օրենքը: Իսկ մինչ այդ սևանցիները մարտական են տրամադրված. այսօր չեն բացի խանութները: Եվ եթե հարցն իրենց ուզած կերպով չկլուծվի, նրանք երկուշաբթի կփակեն Երևան-Սևան ճանապարհը:
Ինչպես գյումրեցիները, սևանցիները նույնպես հանդիպում են պահանջում մեծամասնական ընտրակարգով իրենց տարածաշրջանը ներկայացնող պատգամավոր Կարեն Բոթոյանի հետ: Armlur.am-ի հետ զրույցում մի քանի միտինգավորներ նշեցին, որ երեկ ԱԺ-ում տեսել են Կ. Բոթոյանին ու համոզվել, որ նա Հանրապետությունում է, և մի քանի օրից կհանդիպի իրենց: