
Լիբերիայում մահացել է այդ երկրում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչը:
Ենթադրվում է, որ մահվան պատճառը Էբոլայի վիրուսի առաջացրած հիվանդությունն է: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը ստացվել է Լեբերիայի առաքելության ղեկավար Կարեն Լանդրգենից:
Դյուժարիկի խոսքով՝ այդ դեպքը դառը հիշեցում է այն ռիսկի մասին, որի հետ առերեսվում են առաքելության աշխատակիցները:
Կարեն Լանդրգենը հավաստիացրել է լրագրողներին, որ համաշխարհային կազմակերպությունը կպահպանի իր ներկայությունը երկրում և կաջակցի Լիբերիային համաճարակի ընթացքում. տեղեկացնում է vesti.ru-ն: