
Սիմոն Վիզենտալի կենտրոնը, որը զբաղվում է ողջ աշխարհում նացիստական հանցագործների որոնմամբ, Գերմանիայի իշխանություններին է հանձնել նացիստական Գերմանիայի «մահվան էսկադրոնների» մեջ մտնող 80 տարեց մարդկանց ցուցակ:
Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, այդ մարդիկ եղել են ասպես կոչված այզացխմբերի անդամներ: Դրանք ռազմականացված խմբեր էին, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցում էին Արևելյան Եվրոպայում հրեաների սպանություններին:
1941թ.-ին հանցախմբերը մասնակցել են ավելի քան 33 հազար հրեաների գնդակահարությանը Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում:
Գերմանիայի արդարադատության նախարարության տեղեկատվությամբ, ցուցակը փոխանցվել է գերատեսչությանւ, որը զբաղվում է նացիստների հանցագործություններով, հայտնում է BBC-ին: