
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ շարունակում են բողոքել բազմաթիվ առևտրականներ: Այսօր նրանք շարունակում են իրենց բողոքը ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Փոքր և միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները պահանջում են կասեցնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունները և աշխատել նախկինի պես:
Նրանք հույս ունեն, թե կառավարության նիստից հետո իրենց մոտ կիջնի վարչապետը և պատշաճ լուծում կառաջարկի: մարդկանց թիվը գնալով ավելանում է: Այստեղ են նաև մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: