
Մեքսիկայում ձերբակալել են երկրի խոշորագույն «Բերտրան Լեյվա եղբայրներ» նարկոկորտելի պարագլուխ Հեկտոր Բելտրանին: Այս ձերբակալությունը երկրի Գլխավոր դատախազության և զինվորական ստորաբաժանման համատեղ օպերացիայի արդյունքն է: Ինչպես տեղեկացնում է ИТАР ТАСС-ը, այդ մասին Մեխիկոյում հայտնել են Մեքսիկայի իշխանությունների ներկայացուցիչները:
Քրեական շրջաններում «Էլ-Աչե» մականունով հայտնի և թմրանյութերի մեծ խմբաքանակներ ԱՄՆ տեղափոխող այդ հանցագործի ձերբակալության մանրամասները առայժմ չեն հրապարակվել: Դատախազության տեղեկությունների համաձայն, ներկայումս կատարվում է ձերբակալվածի ԴՆԹ-ի անալիզը՝ իր անձը լիարժեք հաստատելու նպատակով:
Նախկինում ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար պարգևավճար էին խոստացել՝ Բերտրանին ձերբակալելու տեղեկատվության համար: Մեքսիկայի իշխանություններն այդ տեղեկությունների համար 30 մլն դոլար էին խոստացել, տեղեկացնում է vesti.ru-ն: